ՀՀ բնապահպանության նախարարությունը բնապահպանական նորմերի խախտման դեպքերի քննության արդյունքում կայացրել է 2.21 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 29 որոշում:
ՀՀ բնապահպանության նախարարության՝ 22-27.09.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 2.21 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 29 որոշում և հաշվարկվել է 146.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների ութ գործերի քննության արդյունքում ութ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 400.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:
Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերած ապօրինի ծառահատման փաստով ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ծառահատման դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերած հողերի պահպանության նորմերի խախտման համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ: Շիրակի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված նույնատիպ խախտման դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 20.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված մեկ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերած շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության բացակայության մեկ դեպքի համար կայացվել է վարչական տուգանքի որոշում` 100.0 հազար դրամ գումարի չափով:
Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված` ապօրինի կերպով ավազի արդյունահանման և տեղափոխման երկու դեպքի համար կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման
ինը դեպքի քննության արդյունքում ինը ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 900.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի ինը որոշում:
Շիրակի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 3.0կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել ջրամբար: Առգրավվել է նաև 4 հատ խեցգետնաորսիչ:
Արագածոտնի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի երկու դեպքի համար ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 4.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վայոց ձորի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի որսի մեկ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 2.67 մլն.դր. գումար: