2014 թվականի սեպտեմբերի 27-ին Երևան քաղաքի Տերյան 19 հասցեում գործող գարեջրատուն-ռեստորանում տեղի ունեցած սպանության և մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում հետախուզում է հայտարարվել 1984 թ. ծնված Ավետ Օհանջանյանի նկատմամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունը:
Ովքեր որևէ տեղեկություն ունեն Օհանջանյանի գտնվելու վայրի մասին՝ խնդրում ենք հայտնել վարույթն իրականացնող մարմնին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Տեղեկատու անձի գաղտնիությունը երաշխավորվում է: