ԱԺ շենքի դիմաց կրկին հավաքվել են «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի դեմ բողոքող առևտրականների բազմությունը: Օրենքը ուժի մեջ է մտնելու այս տարվա հոկտեմբերի 1-ից: Բողոք արտահայտող քաղաքացիները մի քանի օր առաջ ՀՀ կառավարության շենքի մոտ էին և ակնկալում էին պատասխան վարչապետից: Սակայն վարչապետը այդպես էլ անպատասխան թողեց բնակչության հարցը:
Այսպիսով գործը հասավ ԱԺ: Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, տոնավաճառում առևտուր իրականացնողների մի հոծ բազմություն հավաքվել էր ԱԺ շենքի դիմաց և կրկին արտահայտում էր իր բողոքը: Այսօր 2-րդ օրն է ինչ մարդիկ ԱԺ շենքի դիմաց են և հույսով սպասում են իրենց պահանջի իրականացմանը: Իսկ պահանջը մեկն է՝ կասեցնել օրենքը: