«Հրապարակ» թերթը գրում է.

«Մոտ օրերս եռյակը հանդիպելու է Մանվել Եղիազարյանի, Գագիկ Մելքոնյանի, Ռազմիկ Պետրոսյանի, Ռուստամ Գասպարյանի և այլոց ձևավորած Ազատամարտիկների դաշինքի հետ, որպեսզի քննարկեն այս իշխանություններից «ազատվելու ուղիները»:
Իսկ դաշինքն իշխանափոխությո՞ւ ն է պահանջում՝ հարցրինք մենք, քանի որ մինչ օրս դեռ հստակ նման պահանջի մասին չի հայտարարվել: «Չկասկածեք, և դա ենք ճշտելու նաև եռյակից, եթե կպահանջեն իշխանափոխություն՝ կհամախմբվենք, եթե ոչ՝ մենք մեր գործը կշարունակենք»,- ասացին մեզ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: