Գյումրու քաղաքապետի նախկին մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակ: Նա սեպտեմբերի սկզբին աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին:
Այս կապակցությամբ Զոհրապ Եգանյանն Facebook-յան իր էջում գրել է. «Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, այսօրվանից ստանձնում եմ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակի պաշտոնը: Շնորհակալ եմ պարոն նախարարին այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար, ինչպես նաև հուսով և հավատացած եմ, որ լրատվամիջոցների հետ առկա բնականոն և կառուցողական աշխատանքս հետայսու ևս կշարունակվի»: