Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հրավերով ս.թ. հոկտեմբերի 2-ին պաշտոնական այց կկատարի Սերբիա, հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Բելգրադում նախատեսված են նախարար Նալբանդյանի հանդիպումները Սերբիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների, Սերբ ուղղափառ եկեղեցու պատրիարքի հետ: