Ուկրաինացի հայտնի լրագրող Վիտալի Սեդյուկի սկանդալային համբավը հայտնի է բոլորին: Նա արդեն իսկ հասցրել է սկանդալների մեջ ներքաշել բազմաթիվ աստղերի, որոնց թվում է նաև Քիմ Քարդաշյանը:
Այս անգամ նա իր շատ տարօրինակ հանդերձնքով հայտնվել է Փարիզում անցկացվող նորաձևության շաբաթի կարմիր գորգի վրա և կանգնել հայտնի երգչուհի Սիարայի կողքին:
Հիշեցնենք նաև, որ նույն այս ցուցադրությունների ժամանակ բոլորին զարմացրել էր նաև Քիմը՝ իր բավականին անկեղծ զգեստով: Նա հանրությանն է ներկայացել երեխան ձեռքին: Ցանկանում ենք նշել, որ երեխան էլ նույնանման հագուստ էր կրում: