Սոցիալական կայք ֆեյսբուքը ներողություն է խնդրել տրանսվիստիտներից: Բանն այն է, որ ֆեյսբուքի ղեկավարությունը ջնջել էր տրանսվիստիտների ֆեյսբուքյան հաշիվները՝ իրենց իսկական անունները չհրապարակելու պատճառով:

Տրանսվիստիտները Ֆեյսբուքի ղեկավարությանը ստիպեցին իրենց քաղաքականությունը փոխել անունների հրապարակումների հետ կապված, որոնց տակ էլ գրանցվում էին օգտատերերը: Հիմա ֆեյսբուքյան կանոնները սահմանել են այնպես, որ օգտատերերը կարող են այն անուններով հանդես գալ ֆեյսբուքում, որից օգտվում են իրական կյանքում:

Սեպտեմբերին մի քանի հարյուրյակ ֆեյսբուքյան էջեր արգելափակվել էին, անունների հետ կապված խնդիրների պատճառով: Դրաց շարքերում էին «Маленькая-мисс-горячая-штучка» անունով օգտատերերը: