«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է սեպտեմբերի 30-ին Հովիկ Աբրահամյանի հրամանով տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ նշանակված Արթուր Առաքելյանի գույք-ունեցվածքի հայտարարագիրը: Ըստ ԲՊԱԷՀ հայտարարագրերի ռեեստրի` փոխնախարարը հայտարարագրել է 1 բնակարան և 1 «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաև 20 միլիոն դրամի չափով դրամական միջոցներ:

Արթուր Առաքելյանի մայրը` Օֆելյա Խաչատրյանը, 2013 թ. հայտարարագրի համաձայն, 4 անշարժ գույք է ձեռք բերել` 2 բնակարան և 2 ավտոտնակ: Մեկ բնակարանը և մեկ ավտոտնակը, համաձայն հայտարարագրի տվյալների, արժեցել են համապատասխանաբար 50 միլիոն դրամ և 5 միլիոն դրամ: Մյուս բնակարանի և ավտոտնակի արժեքի դիմաց գրված է «0»: Օֆելյա Խաչատրյանի 2013 թ. եկամուտը 408 հազար դրամ է, որը նրա կենսաթոշակն է»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: