«Չորրորդ իշխանությունը» գրում է.
«Երևանում դարձյալ սկսվել է առանց այդ էլ սակավաթիվ կանաչ տարածքների ոչնչացումը: Տարօրինակ լռության քողի տակ այս օրերին լայնածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի ամենականաչ տարածքներում, օրինակ՝ Հաղթանակ զբոսայգում, ինչպես նաև դրա դիմացի մայթում: Երևանցիներն այդ տարածքը կոչում են Մանումենտ:
Հենց այս օրերին «ընդլայնվում» է «Գոլդեն Փալաս» հյուրանոցը: Դրա դիմացի մայթում ինչ-որ մեկն սկսել է հսկայական շենքի կառուցումը՝ դրանից առաջ նախ տարածքն ազատելով ծառերից:
Երեկ է՝լ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսայի՝ ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանի տան դիմացի հսկայական ծառն են կտրել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ պատգամավորը որոշել է տան հարևանությամբ պահակակետ տեղադրել»:
Մանրամասները՝ թերթի համարում: