«Հայտնում ենք մեր զայրույթն ու անհամաձայնությունը Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելու կապակցությամբ» հայտարարությամբ սյունեցիները իրենց դժգոհությունն են հայտնել Սուրիկ Խաչատրյանի մարզպետ նշանակման առթիվ: Նրանք բացահայտ ստորագրահավաք են անցկացնում Change.org կայքում:
Ներկայացրել եմ նաև Սուրիկ Խաչատրյանի կենսագրությունից մի քանի մանրամասներ, ըստ որոնց էլ հիմք ունեն սյունեցիները իրենց դժգոհությունն արտահայտելու: Ստորև երկայացված է իրենց դժգոհությունը.
«Խորհրդային տարիներին Սուրիկ Խաչատրյանը երեք անգամ դատապարտվել է քրեական հանցագործությունների համար:
Անկախության տարիներին Սուրիկ Խաչատրյանը և նրա շրջապատը բազմիցս առնչվել են մի շարք աղմկոտ հանցագործությունների հետ:
Այդպիսի կենսագրության և վարք ու բարքի տեր մարդուն Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելը գնահատում ենք որպես արհամարհանք Սյունիքի և ամբողջ հայ ժողովրդի նկատմամբ, Սյունիքում քրեական մեթոդների վերջնական ամրապնդմանն ու արտագաղթն արագացնելուն ուղղված քաղաքականություն:
Կոչ ենք անում Սյունիքի և Հայաստանի ներկայով ու ապագայով մտահոգ բոլոր քաղաքացիներին միանալ մեր հայտարարությանը»:
Ստորագրահավաքին մասնակցել են նաև Զարուհի Փոստանջյանը, Վահան Բադասյանը (ԼՂՀ ԱԺ պատգամավոր), Վահրամ Մարտիրոսյանը (գրող), Կարապետ Ռուբինյանը (ԱԺ նախկին փոխնախագահ), և այլոք: Այս պահին՝ երկու օրվա ընթացքում, հավաքվել է արդեն 1458