20-30 տոկոսով կթանկանան ռուսական ավիաընկերությունների կողմից դեպի Հայաստան իրականացվող չվերթների տոմսերի արժեքները:
Ռուսական ավիաընկերությունները ունենալով պետական աջակցություն հնարավորություն ունեն աշխատելու անմրցունակ իրավիճակում:
Որոշ ուղղություններում չվերթներ իրականացնելու ոչ ուղղակի մենաշնորհային առավելությունը հանգեցնում է սեփական բարձր գնային քաղաքականությունը պարտադրելու և պայմաններ թելադրելու, ինչը կարծես թե նպատակային իրականացվում է Հայաստանի ուղղությամբ:
Հայկական ավիափոխադրող ընկերության առկայությունը միակ հնարավոր միջոցն է ռուսական ավիաընկերությունների գնային քաղաքականությունը զսպելու և քաղաքացիների փողադրումները դեպի Ռուսաստանի Դաշնություն մատչելի պայմաններով իրականացնելու համար: