Այսօր Հռոմի Պապ Ֆրանցիսկը պաշտոնական ընդունելություն կանցկացնի կաթոլիկ եկեղեցու կարդինալների համար: Հայտնում է Vesti.ru-ն:

Նախօրեին Սիքստինյան կապելլայում նա իր առաջին պատարագը մատուցեց որպես հայրապետ: Կենդանի հեռարձակվող այդ պատարագի ժամանակ Ֆրանցիսկը կարդաց ոչ թե լատիներենով, այլ իտալերեն:

Նոր պապը հերթական անգամ ցույց տվեց իր համեստությունը` հրաժարվելով լիմուզինից և նախընտրելով միկրոավտոբուսով գնալ հյուրանոց: Վատիկանի մամուլի քարտուղարի հավաստմամբ Հռոմի պապն անհանգստանում է այն մասին, թե ինչ օրինակ է ինքը ծառայում մնացած հոգևորականների համար: