Ամերիկյան հանրահայտ դերասան Ջորջ Քլունիի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Քլունին, այս տարվա ցնցող հարսանիքից հետո, մեկ այլ ցնցող ծրագիր ունի: Հոլիվուդը շուտով կկորցնի իր ամենավառ դեմքերից մեկին՝ պատճառը Քլունիի քաղաքականություն ներխուժելու լրջորեն մշակված ծրագիր ունենալն է: Այս մասին գրում է «Time»-ը:
Եթե հավատանք կանխատեսումներին, Քլունին մտադիր է մասնակցություն ցուցաբերել ԱՄՆ-ի 2016թ-ի նախագահական ընտրություններին: Քլունիի ամուսնությունը ևս դիտվում է, որպես քաղաքական քայլ. մարդու իրավունքների պաշտպան, փաստաբան Ամալ Ալամուդինի հետ ամուսնությունն էլ ավելի կմեծացնի հաղթելու հնարավորությունը:
Կանախատեսողների կարծիքով, սպասվելիք ընտրություններում Ջորջ Քլունիի ամենալուրջ մրցակիցը կլինի Հիլարի Քլինթոնը: