Սիրիական Այն ալ Արաբ (Քոբանի) քաղաքի բնակիչներին տարահանում են: Այս գործին մասնակցում են մարդասիրական կազմակերպությունները: Ներկա պահին քաղաքի փողոցները զբաղեցնում են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալները: Տեղի բնակչությունը փախչում էն վախենալով կոտորածից, հայտնում է BBC-ն:
Միակ բաց սահմանով տեղի բնակչությունը փախչում են դեպի Թուրքիա: Սահմանը հատում են շտապ օգնության մեքենաներով:
Թուրքական տանկերի խմբավորումը կանգնած է Սիրիայի սահմանամերձ քաղաքի մուտքի մոտ գտնվող բլրի վրա: