Ռուսաստանում բնակվող հայազգի մեծ ճանաչում ունեցող դերասան, շոումեն և պրոդյուսեր Միշա Գալուստյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին իր 62-ամյակի կապակցությամբ: Միխաիլը իր Twitter-յան էջում շնորհավորական գրառում է կատարել, որին բազմազան և բազմատեսակ արձագանքներ են եղել:
Գալուստյանը մասնավորապես ասել է. «Շնորհավոր ծնունդդ Վովա Քեռի: Եվ շնորհակալ ենք ամեն ինչի համար»: Միշան գրառմանը կցել է նաև Պուտինի ակնոցներով լուսանկարներից մեկը: