«Թեժ աշուն այնքան ասեցին, որ եղանակն էլ վախեցավ ու աշունն էլ դեռ չկա, տերևները կանաչ են... Այդ ընդդիմությունը դարձավ ոչ իշխանական, հա՞, իշխանությունների հրաժարական են պահանջել: Պետք է իմ գործընկերներին խնդրեմ մի փոքր հստակեցնել, թե իշխանություններ ասելով՝ ինչ նկատի ունեն»,- այսօր՝ հոկտեմբերի 8-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը:
Պատգամավորը նշել է նաև, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ընդդիմադիր լինելով է հասել իշխանության: Նա խոսքում նշել է, որ. «Երբեմն նաև շատ օգտակար է, որ ընդդիմադիր լինելով է քաղաքական ուժը գալիս իշխանության»:
Բարգավաճ Հայաստան կուսակցության հայտարարություններին իշխանափոխության վերաբերյալ Հովհաննես Սահակյանը հեգնանքով պատասխանեց, ասելով, որ այդ կուսակցությունը ներկա պահին հոգեբանական թեստը հաղթահարելու համար են դա անում, և ընդդիմադիների համար խնդիրը կայանում է նրանում, թե ով ավելի բարձր կգոռա «իշխանափոխություն»: