Նյու Յորք նահանգի հիվանդանոցներից մեկում երեկ՝ հոկտեմբերի 8-ին, 31 ամյա մի մարդ են տեղափոխել: Ըստ նախնական ախտորոշման նրա մոտ Էբոլա վիրուս է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է New York Post-ը: Նշվում է նաև, որ վարակակիրը Նյու Յորքի բնակիչ է, ով վերջերս է այցելել  Նիգերիա:

Ինչպես ավելի վաղ հայտնում էին, Ամերիկայի Տեխաս նահանգում նույնպես հիվանդության կասկածով հոսպիտալացվել էր մի մարդ: Սակայն, դեռևս հայտնի չէ, արդյոք նա հիվանդ է վիրուսով, թե՝ ոչ:

Հիշեցնենք, ԱՄՆ-ում էբոլայով հիվանդանալու առաջին դեպքը գրանցվել է Դալասի տարածքում: Տեխասի հոսպիտալի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ հիվանդը, որի անունը չի բացահայտվում, այժմ գտնվում է ինֆեկցիոն մեկուսարանում: