«Ice Bucket Challenge» ֆլեշմոբի հաջողությունը պատրաստվում է կրկնել նոր «#WakeUpCall» անվանմամբ ակցիան, որին իրենց մասնակցությունն են ցուցաբերել հայտնի ամերիկացի և բրիտանացի դերասաններ ու հանրաճանաչ դեմքեր: 

Աստղերը լուսանկարվում են առավոտյան նոր արթնացած և անկողնու մեջ՝ օգատագործելով #wakeupcall հեշթեգը  և կոչ են անում բոլորին մասնակցել Յունիսեֆի կողմից կազմակերպված Սիրիայի երեխաների համար անցկացվող դրամահավաքին:

Ճիշտ է, հասնել «Ice Bucket Challenge»-ի «աստղայնությանը» դեռևս չի հաջողվել, բայց այս ֆլեշմոբին իրենց մասնակցությունն արդեն իսկ ցուցաբերել են մոդել Նաոմի Քեմբելը, երգչուհի Նատալի Իմբրուլյան, դերասան Սթիվեն Ֆրայը, «Top Gear» ավտոմոբիլային շոուի հաղորդավար Ջերեմի Քլարքսոնը և շեֆ-խոհարար Հեսթոն Բլումենտալը: