Շիրուշոն իր ֆեյսբուքյան էջում արդեն կիսվել է նոյեմբերի 9-ին կայանալիք մենահամերգի փորձերի նկարները: Նա կիսվել է իր բարձր տրամադրությամբ՝ երկրպագուներին ներկայացնելով համերգին նախապատրաստվելու բոլոր մանրամանսերը: 

Երգչուհին երեկ հանդիպում է ունեցել նաև համաշխարհային աստղ Լայնլ Ռիչիի հետ և կիսվել տպավորություններով: «Անմոռանալի էր հանդիպումը համաշխարհային լեգենդի հետ, հաճելի ու շատ հետաքրքիր մարդ: Աննկարագրելի զգացողություն է, երբ նման մեծությունը, ում երգերը լսելով մեծացել ես, գովեստի խոսքեր է ասում աշխատանքիդ մասին»,- մեկնաբանել է երգչուհին իր նկարները: