«Ռուսաստանը վատ երկիր է, քանի որ Դո՛ւք, Վլադիմիր Պուտին, այն միայնակ եք կառավարում»,- հայտարարել է հայազգի դերասան Արմեն Ջիգարխանյանը Гордон պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:

Դերասանը հայտնում է, որ ռուսաստանցիների մոտ խնդիր է այն փաստը, որ ոչ ոք չի կարողանում նախագահ Վլադիմիր Պուտինի երեսին ասել ողջ ճշմարտությունը: «Երկու-երեք տարի առաջ, երբ ես նկարահանվում էի Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մասին վավերագրական ֆիլմում, հանդիպեցի Վլադիմիր Պուտինին։ Ես նրան ասացի՝ «Ռուսաստանը վատ երկիր է, քանի որ Դուք այն միայնակ եք կառավարում»։ Գտա իմ մեջ հանդգնություն դա ասելու համար»,- հայտում է դերասանը: 

Ըստ ԽՍՀՄ խողովրդական արտիստի Պուտինը երկրի ղեկավար լինելով հանդերձ պետք է հետաքրքրվի նաև մյուսների կարծիքով, և չառաջնորդվի միայն սեփականով. «Այսօր ստացվում է այնպես, որ մենք՝ ներեցեք կոպտության համար, «խեցգետնի դիրք» ենք ընդունել և կրկնում ենք՝ «Թող Պուտինը լավը լինի»։ Մենք ընտրել ենք նրան երկիրը կառավարելու համար, հետևաբար՝ պետք է նաև պահանջենք նրանից, օրինակ, դա մի՛ վաճառեք, իսկ այն մյուսը եկեք գնենք»: