ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության պետական այցը Վրաստան շատ է կարևորել ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախարար Հերմինե Նաղդալյանը հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ըստ Հեղինե Նաղդալյանի երկու երկրների պաշտոնյաները հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրների քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցելուն նպաստող բազմաթիվ հարցեր: Մասնավորապես քննարկվել է արտաքին քաղաքականությանը առնչվող հարցերը:
«Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ» վերնագրով զեկույց պատրաստելու որոշմանն անդրադարձավ նաև ԱԺ փոխնախարարը. «Այսօր ունենք այն, ինչ ունենք, և հանձնաժողովի նիստում ես հայտարարեցի, որ մեր պատվիրակության որոշումն է՝ չմասնակցել այս զեկույցի պատրաստման աշխատանքներին և չհամագործակցել զեկույցի շրջանակներում զեկուցողի հետ:
Ուզում եմ ընդգծել, որ մեր պատվիրակության կազմում 8 հոգուց 5-ը խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ են, իրենք իրենց քաղաքական դիրքորոշումներն ու մոտեցումներն ասել են այս հարցի վերաբերյալ քննարկումների ժամանակ, և այն արգումենտները, որ մենք ընտրել ենք հնչեցնելու համար, եղել են համատեղ և այս ամենի արդյունքում մեր պատվիրակության որոշումն է եղել, որ լավագույն ճանապարհն այս զեկույցի կազմման ամբողջ ժամանակի համար, լինելու է զեկույցը բոյկոտելը, որի մասին մենք հայտարարել ենք»:
Վերջում Հերմինե Նաղդալյանն ավելացրեց. «Մենք քանի տարի առաջ ահազանգել ենք, որ ԵԽԽՎ աստիճանանբար արժեքների կազմակերպությունից վեր է ածվում շահերի կազմակերպության»: