Հոկտեմբերի 9-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Ռադիկ Մ.-ին, որը 2006 թ. հունվարի 1-ից հետախուզվում էր դասալքության մեղադրանքով:
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունը: