Այսօր հայտարարվել է Օսլոյում տեղի ունեցող Նոբելյան մրցանակակիրների անունները: 2014 թվականի Նոբելյան մրցանակին են արժանացել պակիստանցի դպրոցական Մալալա Յուսուֆզայը և հնդկացի՝ 60 ամյա իրավապաշտպան Քալաշ Սաթյարտին:
Մրցանակին արժանացել են այն պայքարի համար, որ մղել են երեխաների, դեռահասների բռնության և բոլորի սովորելու հավասար իրավունքների համար:
Քալաշ Սաթյարտին իր կյանքը նվիրել է այն երեխաների իրավունքների պաշտպանության համար, ովքեր ապրելու համար ստիպված են եղել ծանր աշխատանք անել: Երեխաների պաշտպանությամբ մրցանակակիրը զբաղվում է արդեն 12 տարի և նրան այս տարիների ընթացքում հաջողվել է ավելի քան 80 հազար երեխաների ազատել ստրկական կյանքից:
Մալալան հայտնի է նրանով, որ ամբողջ աշխարհում հանդես է գալիս այն կոչով, որ պետք է աղջիկներին ուսում ստանալու հավասար իրավունք տրվի: Մալալային միայն այն ցանկության համար, որ ուզում էր սովորել, Ավղաստանում թալիբները փորձել են սպանել: