Պարզվել է, թե ինչու է երգչուհի Ադելն այդքան հարուստ: «Skyfall» երգի կատարողը 1 րոպե երգելու համար վերցնում է 149 հազար ամերիկյան դոլար: Եթե ցանկանում եք, որ Ադելը երգի 25 րոպե, ապա պետք է վճարեք 3,7 միլիոն ԱՄՆ դոլար: Գրում է Posh24 կայքը:
Այս տվյալները պարզ են դարձել, երբ հարավաֆրիկյան գործարարներից մեկը խնդրել է նրան երգել իր դստեր հարսանիքին:
«Չնայած, որ այդ գործարարը բավականին հարուստ է, անգամ նա վարձատրությունը չափազանց շատ համարեց: Այժմ նա փնտրում է մեկ այլ աստղի», - ասել է անանուն աղբյուրը: