Ստոպա Սաֆարյանը  չի կարծում որ «Ժառանգությունը» Եռյակի լիիրավ անդամ է: Քաղաքական վերլուծաբանն այս մասին հայտնեց այսօր՝ լրագրողների հետ  զրույցում, անդրադառնալով այն հարցին, թե ինչու ԲՀԿ և ՀԱԿ առաջնորդները չսպասեցին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին և հանրահավաքը սկսեցին առանց նրա:

Ս. Սաֆարյանը «Ժառանգության» անունից չխոսեց, այլ տվեց իր գնահատականը, որ ինչպես նախկինում է ասել, այնպես էլ այսօր մնում է նույն կարծիքին, որ Եռյակում «առաջին կրուգ» կա:

Ս. Սաֆարյանը նշում է, որ դա նկատելի է հենց այն տեսակետից, երբ հենց անցնող ամսվա ընթացքում միայն Լևոն Տեր-Պետրոսյանը և Գագիկ Ծառուկյանը հանդիպել են, միասին որոշելու հանրահավաքի օրը, հանգամանքները և  ընդամենը մյուսներին տեղյակ են պահել:

«Չեմ կարծում, որ «Ժառանգությունը» որևէ բան է որոշում այդ ֆորմատում: Իսկ թե ինչու է «Ժառանգությունը» շարունակում մնալ այդտեղ, դրա պատասխանը կարող են տալ միայն «Ժառանգության» ներկայացուցիչները»,- ասաց նա։ Վերլուծաբանը անդրադարձավ նաև Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը, նշելով, որ ընդդիմադիր ուժերն ավելի ռուսամետ են, քան գործող իշխանությունը:

«Ընդդիմադիրների ելույթներից պարզ է դառնում, որ նրանք ավելի կողմ են ԵՏՄ անդամակցելուն, քան ՀՀԿ-ականները»,- ընգծեց Ս. Սաֆարյանը՝ հավելելով, որ գործող իշխանության ներկայացուցիչներն ավելի զգույշ են իրենց ելույթներում, իսկ ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը իրենց երեկվա ելույթում բացահայտ հայտարարել են, որ իրենց հանրահավաքը ոչ մի կապ չունի ԵՏՄ-ին անդամակցելու հետ և իրենք դեմ չեն այդ անդամակցությանը: