Հոկտեմբերի 12-ին Բաքվում Ազգային խորհուրդը կազմակերպել էր բողոքի ակցիա «Մեխսուլ» ստանդիոնում: Ակցիան համաձայնեցված էր Բաքվի քաղաքապետարանի հետ և անցկացվելու էր ի պաշտպանություն քաղբանտարկյալների ազատության: Բողոքի ակցիան շարունակվել է 15-17 ժամ: Իրենց մասնակցությունն են ունեցել բողոքի ակցիայում Ադրբեջանի Ազգային ժողովրդական ճակատ կուսակցությունը (ԱԺՃԿ), Իսլամական կուսակցությունը, Մուսավաթը, «Էլ» շարժումը, և այլ ընդդիմադիր կազմակերպություններ: Մասնակիցների թիվն անցնում էր 1000-ը, հայտնում է haqqin.az-ը:
Բաքվի ոստիկանության գլխավոր շտաբը հայտարարել է, որ Ադրբեջանի ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ կոպիտ խախտումներ չեն գրանցվել: Ադրբեջանի ԱԺՃԿ ընդդիմադիր կուսակցության առաջնորդը ելույթում նշել է, որ Ադրբեջանը ճնշում է երկրի ընդդիմությանը և թույլ չի տալիս ազատ արտահայտել այն, ինչ մտածում են: Հետո արդեն նա Ադրբեջանը համեմատել է Հյուսիսային Կորեայի և Բելառուսի հետ: Նա խոստացել է ժողովրդին հետագայում ևս պայքարել իշխանության ճնշումների դեմ:
Ցույցի բուն էության հետ կապ չունեցող ևս մի փաստ է արձանագրվել՝ բարձրացվել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դրոշը: Բողոքի ակցիան մասնակիցների «ազատություն» և «հրաժարական» գոչյուններով էլ ավարտվել է:
Մանրամասները դիտեք տեսանյութում: