«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության ամփոփիչ՝ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած «Երևան՝ իմ տուն» խորագրով գալա-համերգից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջայց է կատարել մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած նորաբաց այգում, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տոնական օրվա կեսօրին շահագործման հանձնված հանգստի գոտին անգամ ուշ երեկոյան մարդաշատ էր, ինչը մեկ անգամ ևս փաստում էր, որ այն արդեն իսկ համալրել է երևանցիների սիրված հանգստի գոտիների շարքը: Հարկ է նշել, որ բնակիչների առաջարկով ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ այգու վերակառուցման ծրագիրն ընդգրկվեց Երևանի զարգացման 2014թ. ծրագրում և ընդամենը մի քանի ամսում ամբողջությամբ վերակառուցվեց ու հանձնվեց բնակիչներին: