Քիչ առաջ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը.
- Այն, որ մրցելու եք Ֆրանսիայի հետ, կխանգարի՞Ձեզ, թե՞կօգնի, եթե համեմատենք նախորդ խաղի հետ:
- Ես գտնում եմ, որ պետք է լավ խաղ ցուցադրենք: Այս հանդիպումը մեզ համար նվեր է, որը կարող է լինել նաև թունավոր: Սակայն, ամեն դեպքում լավ կլիներ, որ այս նվերը ծանր խաղից 3 օր անց չլիներ:
- Ֆրանսիայի ընտրանու դեմ խաղում ի՞նչ փորձարկումներ են լինելու, որոնք հեռանկարային կլինեն Պորտուգալիայի դեմ արտագնա խաղից առաջ:
- Առայժմ մեկ բան է պարզ, որ փորձարկումներ կլինեն, սակայն մենք չունենք ընտրության մեծ հնարավորություն:
- Մանուչարյանը և Բերեզովսկին որոշակի ցավեր ունեին Սերբիայի դեմ հանդիպումից հետո. ինչպիսի՞վիճակում են այժմ:
- Մանուչարյանը խաղավերջում վնասավածք ստացավ և մրցակցի ֆուտբոլիստն այդ դրվագում պետք է 2-րդ դեղինով հեռացվեր խաղադաշտից: Բերեզովսկին երեկ պառկած է եղել, իսկ այսօր շարք է վերադարձել: Կքննարկենք և կորոշենք, թե որքանով է պատրաստ վաղվա խաղին: Ես փորձարկումներ, փոփոխություններ եմ նախատեսել վաղվա հանդիպման համար: Հնարավոր է` խաղա Սիմոնյանը, Դաշյանը կամ Բադոյանը:
- Նշեցիք, որ Ֆրանսիայի դեմխաղումփոփոխություններ կլինեն. դամարտավարությաննառնչվո՞ւմ է:
-Այստեղ կա մարտավարությանը ադապտացվելու խնդիր: Համեմատության համար ասեմ, որ Դանիայի հետ խաղում հայ ֆուտբոլիստերի տեղաշարժը երկու անգամ ավելի քիչ էր, քան սերբերի դեմ մրցավեճում։ Կտրուկ փոփոխությունները գուցե հոգնեցնեն ֆուտբոլիստներին ևգցեն տեմպից: