Հոկտեմբերի 13-ին Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները Բաքվում ստորագրել են 2015թ-ի համագործակցության պլան, հայտնում է contact.az-ը:

Հանդիպման ժամանակ քննարկվելու են ռազմատեխնիկական համագործակցությանն անչվող հարցեր և տարածաշրջանային խնդիրներ, հանդիպումից առաջ հայտնել է ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շյոգուն:

Պաշտպանության նախարարների հանդիպումից հետո Իհլամ Ալիևն է հանդիպել Շյոգունի հետ: Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի հետ Ալիևը քննարկել է ռազմական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր: 

Ոչ պաշտոնական աղբյուրները ենթադրում են, որ քննարկման հարցերի մեջ եղել է նաև Հայաստանում ռուսական ռազմաբազայի մատակարարման հարցը: Որը, սակայն, փաստացի շրջափակման մեջ է հայտնվել՝ Վրաստանի տարածքով ռուսական ավիացիայի թռիչքների արգելքի հետևանքով: