Բաքվում Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների պաշտոնական հանդիպան ժամանակ քննարկվել է Ռուսաստանից զինամթերքի տեղափոխումը Ադրբեջան, այս մասին հաղորդում է contact.az-ը:

Ռազմատեխնիկական համագործակցության զարգացումն ընթանում է շատ արդյունավետ, եթե հաշվի առնենք, որ միայն 2010-12թթ-ին ստորագրված պայմանագրով 4 մլրդ. դոլարի զենք-զինամթերք է տեղափոխվել Ադրբեջան: Մինչև այս տարվա ավարտը՝ 4 մլրդ-ը կդառնա արդեն 5 մլրդ:

Ինչպես նաև Ադրբեջանբը հետաքրքրված է առափնյա հրթիռային համալիր «Բալ-Է»-ի ձեռք բերումով, որն արդեն ՌԴ Կասպից նավատորմի զինանոցում է գտնվում:
Այս հաղորդագրությունից կարելի է եզրակացնել, որ 2014 թ-ին Ադրբեջանը Ռուսաստանից գնելու է 1 մլրդ դոլարի զինամթերք: