«ԵՏՄ-ի անդամակցության պայմանագրի ստորագրումը շփոթության մեջ դրեց եռյակին, որն այդպես էլ չկարողացավ ձևակերպել իր նպատակները: Մենք ունեցանք հուսախաբ, շփոթված ժողովրդի մի փոքր քանակ, որն այդպես էլ չհասկացավ ինչի համար է հավաքվել և չիմացավ, թե իր խնդիրների լուծումը որտեղ պետք է փնտրի՝ հանրահավաքո՞ւմ, թե իշխանությունո՞ւմ»,- հոկտեմբերի 14-ին կայացած ասուլիսի ժամանակ իր կարծիքը հայտնեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Ըստ քարտուղարի անգրագիտություն է արտաքին քաղաքականությունը տարանջատել ներքին քաղաքականությունից: Հանրահավաքում հնչած իրար հակասող կարծիքների, հայտարարությունների և իրար հակասող կոչերի մասին ասաց. «Բոլորի համար ակնհայտ էր, որ միասնական կարծիք չհնչեց: Ամբոխի կողմից երբ հնչում էին իշխանափոխության հարցեր, քննադատության էր արժանանում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից: Միասնական քննադատական խոսք չհնչեց իշխանության նկատմամբ»:
Լևոն Զուրաբյանին հիվանդ հանելով Գագիկ Մելիքյանը մանրամասնեց «Հրաշալի եռյակի» միասնության էությունը. «Ցանկությունը՝ ընդամենը հասնել աթոռի: Կարծում եմ, որ այդ հողի վրա էլ լուրջ տարաձայնություններ կունենան»: