Սուրիկ Խաչատրյանի Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակվելուց հետո չեն դադարում նաև խոսակցությունները նրա պատմափիլիսոփայության դոկտորի կոչման մասին:
Սյունիքի մարզպետարանից YerevanNews.am-ին տրամադրեցին գիտական կոչման վավերագրի պատճենը թարգմանությամբ, ինչպես նաև փաստաթղթին կցված գրություն, որը ներկայացնում ենք ստորև.
«Վերջին շրջանում ԶԼՄ-ների կողմից շահարկվեց Սյունիքի մարզպետի գիտական կոչում ստանալու հարցը: Ձեզ ենք ուղարկում գիտական կոչման վավերագրի պատճենը թարգմանությամբ:
Միջազգային տեղեկատվության ակադեմիա
Միացյալ ազգերի տնտեսական և սոցիալական խորհրդի ընդհանուր խորհրդատվական կոմիտե, Մոնրեալ, գլխավոր գրասենյակ, Կանադա
Դոկտորական հանձնաժողովի երաշխավորությամբ սույնով հաստատվում է, որ Սուրիկ Խաչատրյանը ստանում է պետական կառավարման փիլիսոփայության դոկտորի կոչում` ընդհանուր և հատուկ ուսումնասիրությունների, կատարած աշխատանքի համար` տվյալ ակադեմիայի աստիճանին համապատասխան:
Տրված է 3 հունիս, 2014թ. Մոնրեալի ակադեմիայի Քվեբեկ, Կանադա կնիքով»: