«Փետրվարի 18-ից հետո Հայաստանի Հանրապետությունում հաստատված քաղաքական համակարգը ենթարկվում է դինամիկ փոփոխությունների»,- այս մասին այսօր Ազատության հրապարակում հայտարարեց Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ վերջին շրջանի կարևոր իրադարձություններից մեկը դա յան է, որ գնահատականի կարիք ունի   Րաֆֆի  Հովհաննիսյանի մարտի 10-ից սկսած հացադուլը:

«Տեղի ունեցողի իմ ընկալումը հետևյալն է` Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլով հստակ ուղերձ է հղում Հայստանի և միջազգային հանրությանը, որ հետևողականորեն և վճռականորեն պաշպանելու է հայ ժողովրդի քվեն»,- ասաց նա և հավելեց, որ այդ քայլը կարևոր է,  որովհետև վստայություն է ներշնչում, որ  կոմպրոմից չի լինելու:

 Փաշինյանը նշեց  նաև.«Կոմպտրոմիսը հնարավոր է  միայն մեկ բանի շուրջ` իշխանությունը խաղաղ, անարյուն  պետք է հանձնվի ժողովրդին և Րաֆֆի  Հովհաննիսյանը պետք է ստանա Հայաստանի նախագահի պաշոնը»:

 Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր  Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև նոր կառավարության մասին և ասաց, որ դա բավականին ծանր գործ է և չպետք է, որ Րաֆֆի Հովահհանիսյանին միայնակ  թողնել այդ գործում:  

«Արդեն իսկ ակնհայտ է, որ ընթացիկ քաղաքական գործընթացը իր գագաթնակետին է հասնում  2013 թվականի ապրիլի 9-ին: Ասել եմ արդեն ,որ մենք որպես ժողովուրդ մի խնդիր ունենք լուծելու: Հայաստանի Հանրապետությունը պետք է քաշել Սերժ Սարգսյանի վարչակազմի տակից»,- առանձնացերց ԱԺ պատգամավորը և անդրադառնալով այդ օրը տեղի ունենալիք Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը ասաց, որ պետք է այդ օրը դարձնել անբովանդակ.«Որոշ լուրերի նա լցնելու է Մարզահամերգային Համալիրը, նույն օրը Հայաստանի ժողովուրդը լցնելու է ՀՀ ամենամեծ հրապարակը, որ ապացուցի, թե ով է իր նախագահը»,-ասց նա:

Նիկոլ Փաշինյանը հանրապետության հրապարակ հրավիրեց աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրին և նույնպես աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանին, ասելով, որ արդեն համացանցում է հայտնվել նաև նրանց ուղղված բաց նամակ, որ գան Հանրապետության հրապարակ: Նա բոլոր քաղաքացիներին հորդորեց այդ օրը գալ առանց վախի և իրենց ընտանիքի անդամների հետ.«Այդ օրը տոն է լինելու, մեծ տոն, հաղթանակի տոն»: