Google-ը հոկտեմբերի 15-ին հանրությանն է ներկայացրել ամենասպասված օպերացիոն համակարգը՝ Android 5.0 Lollipop-ը: Google-ը ներկայացրել է իր պաշտոնական բլոգում Motorola Nexus 6 հեռախոսը և HTC Nexus 9 պլանշետը, որոնք աշխատում են Android 5.0 Lollipop համակարգով: Ինչպես նաև Nexus Player-ը, որն աշխատում է Android TV համակարգով:
Motorola Nexus 6-ը, ինչպես և սպասվում էր, հիշեցնում է Moto X (2014)-ին: Հեռախոսը ունի 5,96 AMOLED էկրան QHD (2560 x 1440), Qualcomm Snapdragon 805 պրոցեսոր, 13 ՄՊ տեսախցիկ, 32 կամ 64 ԳԲ հիշողություն և 3 ԳԲ ՌԱՄ: Սմարթֆոնը հասանելի կլինի երկու գույներով՝ սպիտակ և մուգ կապույտ և կարժենա 650-700 դոլար համապատասխանաբար՝ 32-64 ԳԲ հիշողության դեպքում:
HTC Nexus 9 պլանշետը հաստատեց այն բոլոր լուրերը, որոնք նախօրոք հնչել էին: Պլանշետը ունի LCD IPS էկրան 4:3 կողմերի հարաբերությամբ QXGA (2048×1536), Tegra K1 (Denver) պրոցեսոր, 16 կամ 32 ԳԲ հիմնական հիշողություն, 2 ԳԲ ՌԱՄ, ինչպես նաև ֆիրմային BoomSound դինամիկներ: Պլանշետն ունի շատ կարևոր ֆունկցիա ևս՝ արթնացնել նրան լինում է երկու թակոցով: Դա արվել է օգտվողների հարմարավետությունն ապահովելու համար, քանի որ միացման կոճակը միշտ չէ, որ ձեռքի տակ է լինում:
Google-ը Nexus Player-ի հետ ներկայացրել է նաև հեռակառավարման վահանակ և ջոյստիկ: Nexus Player-ը աշխատում է 1,8 ԳՀց հաճախականությամբ, ՌԱՄ-ը 1 ԳԲ է և ունի 8 ԳԲ ներքին հիշողություն, ինչպես նաև ունի Bluetooth 4.1 անլար համակարգ և WiFi: