Հոկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է խորհրդակցություն` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի ղեկավարությամբ:
Խորհրդակցության ընթացքում հաշվետու զեկույցով հանդես եկավ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Սամվել Ղուկասյանը, ներկայացնելով 2014թ. 9 ամիսների ընթացքում ռազմական ոստիկանության կողմից իրականացված գործունեության արդյունքները:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանի կողմից կարևորվեց հաշվետու ժամանակահատվածում ռազմական ոստիկանության և զորամասերի հրամանատարության հետ համագործակցության շնորհիվ արձանագրված առաջընթացը, այն է` նշված ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ զորամասերում տեղի ունեցած դեպքերի և պատահարների քանակի նվազումը:
Զորամասերում կարգապահության մակարդակը բարձրացնելու համար շեշտադրվել է շարունակել համատեղ աշխատանքները զինծառայողների շրջանում միջանձնյա կանոնադրային հարաբերությունների պահպանման, զորամասերում արատավոր բարքերի ներթափանցումը կանխելու, ինչպես նաև տնտեսական հանցագործությունների մասով մշտապես իրականացնել համապատասխան միջոցառումներ զորամասերում զինվորական ունեցվածքի չարաշահումների նախականխման, կանխման և բացահայտման ուղղությամբ:
Բացի այդ, տրվեցին ցուցումներ 2014թ. ձմեռային զորակոչի ընթացքում ռազմական ոստիկանության կողմից պատշաճ կերպով գործընթացին մասնակցելու նպատակով անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ իրականացնել համար: