Այսօր Միլանում տեղի է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը: Նախագահները, մի շարք եվրոպացինի առաջնորդների հետ Միլանում հանդիպել են  «Ասիա-Եվրոպա» 10-րդ գագաթնաժողովի շրջանակներում:

Աշխատանքային նախաճաշից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այսօր 14։00-ին տեղի կունենա Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ բանակցություններ, որի ժամանակ քննարկվելու են Ուկրաինայի ճգնաժամին վերաբերող հարցեր։

BBC-ի փոխանցմամբ պաշտոնյաները քննարկելու են Ուկրաինայի արևելքում տիրող ռազմական խնդիրները, երկու կողմերի միջև առկա զինադադարի հետ կապված անհամաձայնությունները:
Սպասվում է նաև, որ պաշտոնայնաները կբարձրաձնեն նաև գազի խնդիրը:

Նշենք, որ հինգշաբթի երեկոյան, սահմնաված ժամանակից 4 ժամ առաջ հանդիպում է տեղի ունեցել Վ. Պուտինի և Գերմանիայի կանցլեր Ա.Մերկելի միջև: Վ.Պուտինի մամլո խոսնակը հայտնել է, որ հանդիպումը տևել է 2,5 ժամ: