Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքում այսօր մեկնարկում է խառը մենամարտերի միջազգային մրցաշարը, որը հայտնի է ութանկյուն անունով:
Ութանկյունում Հայաստանը կներկայացնեն Արտակ Նազարյանը և Գրիգոր Աշուղբաբյանը:
OFS վարկածով աշխարհի առաջնության նախընտրական փուլին կմասնակցի նաև «Արքայադուստր» կեղծանունով Կարինե Գևորգյանը: Հայաստանի ներկայացուցիչը կհանդիպի «Բուժքույր» կեղծանունով ուկրաինուհի Լուդիա Օվչարենկոյի հետ: Նշենք, որ նա ամռանը Երևանում կայացած Հայաստան-Իրան մրցամարտում համոզիչ առավելությամբ պարտության է մատնել Ակրամ Աբդուլմալեկին: