Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի, նրա որդի Շահեն Հարությունյանի և նրա ընկերների գործով դատավարությունը։ Այսօր` հոկտեմբերի 17-ին, կողմերը հանդես կգան խոսքով, ինչից հետո նախատեսվում է, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը կգնա խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու։
Շանթ Հարությունյանը արդեն իսկ միջնորդել է որպես վկա դատարան կանչել ու հարցաքննել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին: Այժմ դատավարությունը շարունակվում է, որի ընթացքին կարող եք հետևել civilnet.am-ի տեսանյութում: