Նկարիչ Պյոտր Պավլենսկին բարձրանալով Սերբսկոյի անվան հոգեբուժական ինստիտուտի տանիք, ի նշան բողոքի կտրել է ականջը: Նկարիչը այդ քայլին է դիմել, բողոքելով ռուսական դատահոգեբուժական համակարգի դեմ: «Դանակը բաժանում է ականջը մարմնից: Հոգեբուժարանի բետոնե պատը բաժանում է հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց ողջամիտներից: Մահացել են դևեր, բայց նրանցից ծնունդ են առել նորերը՝ օրենքի ու իրենց ներկայացուցիչների տեսքով»,- իր բողոքի ակցիան այսպես է մեկնաբանել նկարիչը ֆեյսբուքյան իր էջում:
Այժմ նկարիչը գտնվում է հիվանդանոցում, որտեղ նրան օգնություն է ցուցաբերվել:
Սերբսկոյի անվանհոգեբուժական ինստիտուտը նկարիչը պատահական չի ընտրել, հենց այստեղ են ուղարկում այն մարդկանց, ովքեր դատարանի որոշման համաձայն անցնում են հոգեբուժական քննություն:
Այս կենտրոնում այս պահին բուժվում է ուկրաինացի Նադեժդա Սեվչենկոն, ում ռուսական իշխանությունները մեղադրում են ռուս լրագրողների սպանությանը մասնակից լինելու մեղադրանքով: