Մոր մահվան կապակցությամբ ստացած ցավակցությունների համար շնորհակալություն է հայտնել իր Twitter-յան էջում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Ես գնահատում եմ մորս մահվան հետ կապված բոլորից ստացված ցավակցությունները և մխիթարող խոսքերը: Խորին շնորհակալություն են հայտնում»,- գրել է Ջեյմս Ուորլիքը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահը Մինսկի խմբի մյուս անդամների հետ չի կարողանա այցելել տարածաշրջան՝ իր հետ կապված տխրալի դեպքի պատճառով: