Ս. թ. հոկտեմբերի 26-ին, ժամը 12:00-ին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում, Սոս Սարգսյանի անունը կրող փողոցին հարող այգում տեղի կունենա ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր, դերասան Սոս Սարգսյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը /հեղինակ` ՀՀ վաստակավոր նկարիչ Դավիթ Մինասյան/, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության մամլո ծառայությունը:
Ստեփանավանում կբացվի Սոս Սարգսյանի հուշարձանը
![](https://yerevannews.am/disc/20-10-14/878de8621808d7f431b442a9cf0cc6c4.jpg)