«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«ԱԺ ՀԿԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր) մի քանի հարց ուղղեցինք` կապված Գագիկ Ծառուկյանի այն հայտարարության հետ, որ եթե հանրությունը ցանկանա, ինքը պատրաստ կլինի որպես նախագահի թեկնածու հանդես գալ:
- Պարոն Սեդրակյան, ինչպե՞ս եք վերաբերվում Ծառուկյանի այս հայտարարությանը:
- Ես չեմ կարա պատասխանեմ: Ընտրություններին դեռ ժամանակ կա:
- Իր համար շանսեր տեսնո՞ւմ եք:
Ես ոչ մեկին էլ ոչ մի շանս չեմ տեսնում: Ինքը կիմանա իրա շանսերը ինչքան ա, մենակ ինքը կիմանա, ես ի՞նչ իմանամ իրա շանսերը ինչքան ա:
- ՀՀԿ-ից բա՞րձր է, թե՞ ցածր:
Պրովոկացիոն հարց եք տալիս: Ես չգիտեմ:
- Իրեն տեսնո՞ւմ եք ՀՀ նախագահի պաշտոնում:
Ես մենակ ինձ եմ տեսնում:
- Ձեր և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները լա՞վ են:
Բոլորի հետ իմ հարաբերությունները ես նորմալ պահում եմ, երբ կգա պահը, կարտահայտվեմ»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: