Սիրիական ԶԼՄ-ի տեղեկացմամբ` Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասդի կինը` Ասման, հղի է չորրորդ երեխայով: Գրում է Washington Post-ը:
Ինչես տեղեկացնում են, առաջին տիկինը հղիացել է հունիսին, իսկ դա նշանակում է, որ նրանց փոքրիկը կծնվի մարտ ամսին:
Բաշար Ասադը լրագրողների հետ հարցազրույցում նշել է, որ հունիսին չորրորդ անգամ հայր դառնալ:
Ինչպես գրում է Washington Post-ի լրագրող Մաքս Ֆիշերը, անցած տարվա հունիսը բավականին լարված ժամանակաշրջան էր, որպեսզի երեխա ունենալ: Երկրում քաղաքացիական պատերազմ էր, ինչի պատճառով հազարավոր մարդիկ էին զոհվել: Լրագրողը չի կարողացել նշել մեկ այլ քաղաքական գործչի, որը երեխա կունենար ռազմական գործողությունների սրման ժամանակ: Չնայած երկրում տիրող իրավիճակին, նախագահական ընտանիքը հանգիստ տեսք ունի:
Ի դեպ, նրա կինը, որը ծնունդով Մեծ Բրիտանիայից է, երկրում համարվում է նորաձևության հեղինակություն: