«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կուսակցության իր աշխատասենյակում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո երեկ ԲՀԿ գրասենյակ է հրավիրել նաև ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետոսյանին, ապա՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին։

Տետատետ զրույցներից հետո տեղի է ունեցել նաև առաջնորդների եռակողմ հանդիպում:

Կողմերը ժլատ էին հանդիպման մասին տեղեկատվության հարցում:

«Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Ծառուկյանի մոտ դժգոհել է Լևոն Տեր-Պետրոսյանից, քանի որ եռյակում առանցքային որոշումները կայացնելուց հետո են միայն իրեն տեղյակ պահում։

Իսկ արդեն եռակողմ հանդիպման ժամանակ որոշում է կայացվել, որ այս անգամ լավ կլինի առանցքային ելույթ ունենա հենց Ծառուկյանը, քանի որ մարդիկ հենց նրա խոսքն են ցանկանում լսել։

Ըստ այդմ էլ որոշվել է, որ Ծառուկյանի խոսքը պետք է լինի սուր քննադատական՝ սոցիալական ուղղվածությամբ, բայց «չափի մեջ»։

Նկատենք, որ առաջին նախագահի կողմից «քառյակ» որակված միավորման հանդիպմանը ևս ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը չկար»: 

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: