«Չորրորդ իշխանությունը» գրում է.

«Առաջիկայում մեծ թվով հասարակական կազմակերպություններ պատրաստվում են հանդես գալ միասնական հայտարարությամբ՝ կոչ անելով անհապաղ փոփոխությունների գործընթաց իրականացնելու նպատակով միավորվել ընդդիմադիր եռյակի շուրջ:

Ինչպես պնդում են «ՉԻ» աղբյուրները, երեկվա դրությամբ հայտարարությանը միացել էին ավելի քան 10 ՀԿ-ների ներկայացուցիչներ: Սակայն սպասվում է, որ առաջիկայում հայտարարության տակ նոր ստորագրողներ ևս կլինեն:

Մինչ այդ նկատենք, որ արդեն քաղաքացիական հասարակությունը, այսինքն՝ ՀԿ սեկտորն է միացել ընդդիմադիր ուժերի պայքարին»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: