Կանադայի վարչապետ Ստիվեն Հարփերը երկրի խորհրդարանի վրա հարձակումից հետո ելույթի ժամանակ հայտարարել է Կանադային «վախեցնելն անհնար է»: Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, զինված մարդը կրակ է բացել պահապանների վրա և սպանել նրան: Դրանից հետո նա սպանվել էր ոստիկանության հետ կրակահերթի մեջ մտնելու արդյունքում:
Վարչապետը կրակողին անվանել է ահաբեկիչ և խոստացել է ավելի խստացնել ահաբեկիչների դեմ մղվող պայքարը:
«Մոտակա օրերին մենք կպարզենք մանրամասներ կապված այս ահաբեկչի ու իր համախոհների հետ: Սա միայն կստիպի մեզ մեծացնել մեր հաստատակամությունը և կրկնապատկել մեր ջանքերը այս պայքարը շարունակելու համար»,- ասել է նա: