Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին այցելել է Մարտակերտ քաղաք եւ մասնակցել շրջանի 2012թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությանը նվիրված նիստին:

 


Զեկույցներով հանդես են եկել Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը եւ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:

Նախագահ Սահակյանն իր խոսքում նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում շրջանի գրեթե բոլոր ոլորտներում իրականացվել են լայնամասշտաբ ծրագրեր: 

 Միեւնույն ժամանակ, երկրի ղեկավարը նշել է, որ շրջանում դեռեւս առկա են բազմաթիվ խնդիրներ, եւ անհրաժեշտ է կատարել համապատասխան հետեւություններ ու միջոցներ ձեռնարկել դրանք արդյունավետ կերպով լուծելու համար՝ այս ուղղությամբ տալով համապատասխան հանձնարարականներ: 

Հաշվետու նիստին մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: