ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 21-ին կայցելեն Երևան։ Այդ մասին Yerevannews.am-ին հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Նույն օրը Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) եւ Իան Քելլին (ԱՄՆ) կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Բանակցություններ կկայանան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։