Ճակատագրական հոկտեմբերի 18-ից հետո ամբողջ ֆեյսբուկ սոցիալական ցանցը չգիտես ինչու խառնվեց իրար: Բայց առանձնապես պատճառն էլ մի եսիմ ինչ չեր: Խոսքը վերաբերում է «Հայաստանի Ձայնը» ՇՈՈՒ նախագծին:
Կույր լսումների ժամանակ մարզիչներից ամենահամարձակը` Եվա Ռիվասը ոտքով հարվածեց կոճակին: Ինչպես կասեին ռուսները “ничего себе'': Խնդրեմ պատրաստի թեմա թերարժեքության համախտանիշից ոչ միայն տառապող, այլև սեփական բարդույթների մեջ բարեհաջող խեղդվող ազգի համար: Ինչքան էլ մեզ ուզենանք համոզենք, որ մենք առաջադեմ ենք, ժողովրդավար ու մոդեռն` մեկ է համաշխարհային քաղաքակրթությունից 6 միլիոն տարի հետ ենք: Եվա Ռիվասի տաղանդի, ինչպես նաև լավ կամ վատ երգչուհի լինելու մասին չեմ ուզում խոսել: Դրա համար կան մասնագետներ ովքեր իրենց կարծիքը կհայտնեն: Բայց որ աղջիկը կարողանում է ՇՈՈւ-ն իրական կյանքից տարբերել միանշանակ ակնառու և ողջունելի է:
Ոտքով կարմիր կոճակին սեղմելն էլ հեչ ամոթ չի, ու անպարկեշտության աղերսներ էլ չունի: Ինչու են հայերն այսքան ոգևորվել և օրեր շարունակ քննարկում երգչուհուն, չեմ կարողանում հասկանալ: Սա այն դեպքում, երբ աշխարհի բազմաթիվ երկրների հեռուստաալիքները միաժամանակ հեռարձակում են այս նախագիծն, ու կույր լսումների փուլում մարզիչները տարբեր ձևով են այդ գրողի տարած կոճակը սեղմում` ոմանք լեզվով, ոմանք հետույքով, տարածված ձև է ոտքով հարվածելը:
Ո՞րն է այս կերպ կոճակը սեղմելու անցենզուր և անվայել արարքի տարրը, կամ ինչպես աշխարհի «ամենալավ» ազգի համարում ունեցող հայերն են ասում «սկանդալը»: Ինչու ասենք Ռիկի Մարտինը, Գառուն, Քայլի Մինոուգը, Զեսսին և էլի շատ ուրիշ մարզիչներ կարող են ոտքով, կամ հետույքով սեղմել կոճաը, ի՞սկ Եվա Ռիվասը ոչ: Հայ եք դրա համար ու Ձեր աչքն էլ չշոյեց: Ու գնաց հանճարեղ մտքերով մեկնաբանությունների անվերջանալի շարանը: Իրենց անզուսպ վերաբերմունքն արտահայտելուց զարմանալի է, բայց ծայրահեղ ագրեսիվ են կանայք, տղամարդիկ երբեմն լոյալ են, երբեմն ճիշտ պահվածքով, երբեմն էլ մարդու հոգու մեջ թքելու աստիճան գռեհիկ ու անպատկառ:
«Իրա արածը հային ու հայուհուն վայել չի» կամ «վերջապես մենք հայ ենք» այ հենց այս արտահայտություններով զզվացրիք էլի: Ձեր հայ լինելու փաստը բավական է մատնացույց ու մատի փաթաթան անեք ամոթ է: Ի՞նչն է հայ կնոջը սազական գիշերային ակումբներում ու կլուբներում մինչև գիտակցության կորստի աստիճան լակելն ու ամենավերջին փողոցային հայոյանքներով խոսելը, թ՞ե կենդանական սեքսի բնազդը հիշելն ու ամեն պատահածի արժող չարժող պարսիկների հետ քնելը: Ու սա սկանդալ չի, հային էլ վայել պահվածք է, բայց շուի ժամանակ ոտքով կոճակ սեղմելը լկտիություն է ու սկանդ՞ալ: Ցավոք իրականությանը սթափ աչքերով չենք նայում այլ ապրում ենք «արտը խախուտ մահանան կարկուտ» հայտնի ասածվածքի մոտիվներով, ասել է թե լավ թիրախ գտնենք ու սկսենք այնքան բերանի ծամոն սարքել մինչև սատկի: Հայ ազգ, որ այդքան լավ ես ու հանճարեղ ես բա առաջադեմ աշխարհին ում, կամ ի՞նչ ես տվել: Մի Կոմիտաս, մի Գոհար Գասպարյան ու մի Վիկտոր Համբարձումյան:
Քիչ է ու ահավոր քիչ, կարելի է ասել այդ նույն աշխարհին հայ լինելով ոչինչ, կամ ոչ մեկին չես տվել, բայց մատնանշում ես, որ եվրոպացիներն ուրիշ բաներ էլ են անում: Մինչդեռ այդ նույն եվրոպացին այսօր ավելի բարեկեցիկ ու ավելի ճիշտ արժեքներով է ապրում և առաջնորդվում, քան մենք` հայերս: Իսկ Եվրոպան, որի մի մասից համաշխարհային քաղաքակրթությունն է ծագել, այդ նույն աշխարհի պատմությունն է կերտել: Մենք հայերս էլ միայն լացել, ողբացել, սրան նրան քլնգել, ուրիշի կյանքի մեջ քթներս խոթել “բուրդ դրել բամբակ գզել” ու մեզանից ոչինչ չներկայացնելով միայն ամպագոռգոռ հայտարարություններ ենք արել թե մենք հայ ենք ու լավն ենք: Հեչ էլ լավը չենք: Ռուսաստանից այն կողմ ձեզ ճանաչող չկա: Մի տեղ էլ, որ ասեք «հայ եմ» վրաներդ կնայեն այնպես ինչպես թուրքերը խոզի մսին:
Մարդուն քարկոծելուց առաջ ձեզ հայելու մեջ նայեք, մի օր էլ կուզենաք կեղծ կոմպեքսազուրկ անձի կերպարով ներկայանալ, կդառնաք օրվա գլխավոր թեման: Ամբողջ աշխարհն այսօր Հայաստանին ու հայերին բանի տեղ չի դնում, վրեքներովս անցնում ու դառնում են, որևէ հարցում շան տեղ դնող չկա, դուք սրան նրան քննադատելով ու գահնափետելով աղաղակում եք թե հայ ե՞ք, է հետո: Բա այս ազգին այս պարագայում էլ ո՞վ կհարգի: Ինչ՞ի ու որ արժեքների համար հարգեն: Հարգեն, որ կոմպլեքսների մեջ խեղդվում ենք, բայց կարևորը Եվա Ռիվասին քլնգեցինք, ի՞նչ ասես որ չասեցինք: Է Եվան մեծ հաշվով թքած ունի բոլորի բանտիկների վրա: Ու ճիշտ էլ անում է, որովհետև իսկզբանե վատ, կամ սխալ բան այդ աղջիկը չի արել:
Կարմիր կոշիկն էր այդքան գրգռիչ, որ բոլորդ միասին խառնվեցիք իրար, մի հատ էլ մի բոմբ անուն կպցրիք «Սկանդալ Հայաստանի ձայնը» նախագծում: Դրա սկանդալը, ո՞րն էր: Եթե աջ կամ ձախ ձեռքի ցուցամատով կոճակը սեղմեր կլիներ հայ ազգին վայել և անշուշտ հայերի նամուսին վերաբերող քուչի կոդեքսների 4-րդ կետի խախտում չե՞ր լինի: Դե լավ է երգչուհին թեմա տվեց մի քիչ զբաղվեցիք:
Ձեր պաշտելի Հայաստանն ու այնքան նամուսով ազգը անդունդի եզրին է հայտնվել, դուք ճիգ ու ջանք չեք խնայում սրան նրան եք քնադատելու համար, փոխանակ մտածեք ձեր իսկ կյանքը լավացնեք:
Ամեն առավոտ հայելու մեջ նայեք ու ինքներդ ձեզ հարց տվեք արդյոք դուք ուրիշին քննադալու և վիրավորելու արժանիք կամ իրավունք ունեք:
Տիդրան Բաղդասարյան Facebook